Հասարակություն
Հայաստանում գրանցվել է կարմրուկի 120 դեպք
Հայաստանում 2024 թվականի մարտի 4-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 120 է: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 120 դեպքից 87-ը երեխա է, 33-ը՝ մեծահասակ: 5 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 96-ը:
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:

Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Նոր մանրամասներ Թրամփի դեմ մահափորձից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արհեստական բանականություն և GIS. Երևանի կառավարման նոր գործիքները
Փաշինյանը՝ զինծառայության ժամկետի կրճատման որոշումը փոփոխելու հնարավորության մասին
3.7