Շնաձուկը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա
Շնաձուկը հարձակվել է Հավայան կղզիներում սերֆինգով զբաղվող 11-ամյա աղջկա վրա։ Հայտնում է ABC News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 2-ի կեսօրին՝ Հոնոլուլուի շրջանում։ Երիտասարդ սերֆինգիստը նստել էր ափից ոչ շատ հեռու, երբ գիշատիչ ձուկը հարձակվել է նրա վրա և կծել ձախ ոտքը։ Տուժածին հաջողվել է ինքնուրույն հասնել ափ, որից հետո նրան օգնության են հասել շտապօգնության բժիշկները։
Բժիշկները զննել են նրան և եզրակացրել, որ վերքը կյանքին վտանգ չի ներկայացնում։ Դրանից հետո աղջկա ծնողները հրաժարվել են նրան հիվանդանոց տեղափոխել։
Իշխանությունները որոշել են լողափին հատուկ ցուցանակներ տեղադրել, որոնք զգուշացնում են լողորդներին հնարավոր վտանգի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ուժգին երկրաշարժը ցնցել է Թուրքիան
Թուրքիայի Չանաքքալե քաղաքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։Երկրաշարժը նաև զգացվել է Ստամբուլի մերձ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանից
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապ...
Արցախի նախագահի թիկնազորի աշխատակցի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալումը (նրան ազատությունից զրկելը) ՀՀ ընդհա...
Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատից հեռացրել են պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի անունով վահանակը. ահազանգում է հայրը
Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատից հեռացրել են 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի անունով վահանակը: Այս մասին իր ֆե...