Գևորգ Պապոյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:
Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել պատգամավոր Գևորգ Պապոյանի թեկնածությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ ▫️Hal և Concor...
Ո՞վ է ցանկանում ՀՀ-ում բացել ամենամեծ սուպերմարկետների ցանցը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա...
Հնդկաստանը մտահոգված է Հայաստան-Ադրբեջան հակամարտությամբ․ համաձայնագիր են ստորագրել ՀՀ-ի հետ
Հնդկաստանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությամբ, ինչպես նաև Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև աճող...
Ռուսաստանի բարեկամը և թշնամին լինելը հավասարապես պատվաբեր է. Պուտին
Ռուսաստանի բարեկամն ու թշնամին լինելը հավասարապես պատվաբեր է, բայց Ռուսաստանի Դաշնությունն ավելի շատ ընկերներ ունի։ Այս...