Զինված հարձակումներ Հայիթիում. մի քանի հարյուր բանտարկյալներ փախել են մայրաքաղաքի բանտից
Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում մի քանի հարյուր բանտարկյալներ փախել են բանտի վրա զինված խմբավորումների հարձակման արդյունքում, հաղորդում են Gazette Haiti-ն և CNN-ը։
Բոլոր աշխատակիցներին, որոնք ունեն տրանսպորտային միջոցներ և զենքեր, խնդրում են օգնել ոստիկանությանը Պորտ-օ-Պրենսում զինված ավազակախմբերի դեմ պայքարում։
Նախկին ոստիկան և տեղական ավազակախմբի ղեկավար Ջիմի Շերիզիեն ուրբաթ օրը կոչ է արել ոստիկանությանը ձերբակալել Հայիթիի վարչապետ Արիել Անրին «երկիրն ազատագրելու համար»։
Երկրում իրավիճակի սրումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Անրին այցով գտնվում է Քենիայում։
CNN-ի աղբյուրի համաձայն՝ հինգշաբթի օրվանից ի վեր մի քանի հարձակումներ են գրանցվել ոստիկանական բաժանմունքների վրա, որոնց հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ:
Անրին իշխանության եկավ 2021 թվականին նախագահ Ժովենել Մոիսեի սպանությունից հետո։ Նա ասել էր, որ պաշտոնը կթողնի 2024 թվականի փետրվարին, սակայն անցյալ հինգշաբթի ասաց, որ ընտրությունները կանցկացվեն մինչև 2025 թվականի օգոստոսի վերջը։