Պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել. այն պետք է գործեր ժամացույցով. մանրամասներ. ԶԼՄ
Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան 33 շենքի մոտ պայթուցիկ է տեղադրված։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ դեպքի վայրում էր նաև Ազգային ժողովի պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, իսկ պայթուցիկը հայտնաբերվել է նրա կուսակցության շենքի մոտ և աշխատակիցները այն տարել են ներս, բարեբախտաբար չի պայթել այն։ Դեպքի վայրում էլ արդեն ներսում գտնվողներից մի քանիսն էլ ասում էին, որ երբ վնասազերծել են, Գ․ Արսենյանը հայտնել է, որ երկու օր առաջ է դրված եղել պայթուցիկը և այն ժամացույցով պետք է գործեր, իսկ երբ ասել են այդ դեպքում ինչի համար ժամացույցը չի գործել, Գ․ Արսենյանը պատասխանել է, թե կարող ա «էլեմենտը» նստել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ ոստիկանները ռումբ են փնտրում Գյուլբենկյան 33 հասցեում. ԶԼՄ
Այս պահին ՆԳՆ ոստիկանները ռումբ են փնտրում Գյուլբենկյան 33 հասցեում: Այս մասին հայտնում է Sputnik Armenia–ն: ՀՀ ՆԳՆ խոսն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանրամասներ՝ «խաչի կալցևոյում» ողբերգական վթարից․ կան զոհեր և տուժած
Փետրվարի 18-ին, ժամը 19։11-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Լոռիում նախկին «Սրտաբանական» հիվանդանոցի տարածքից մեծ քանակի զենք-զինամթերք է հայտնաբերվել․ Shamshyan
Փետրվարի 19-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները հերթական զենք, զինամթերք...
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել բնակչի տան խորդանոցում
Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...