ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ապառաժ քարերը պոկվել ու թափվել են պոնիների պահման տարածք
Այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում կենդանաբանական այգում։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը:
Հաղորդվում է, որ պոնիների պահվող տարածքի մոտ անձրևաջրերի պատճառով թուլացած ժայռաբեկորներից մի քանիսը պոկվել ու թափվել են: Բարեբախտաբար, կենդանիները այդ պահին մի քանի մետր հեռավորության վրա են գտնվել։
Կայքի փոխանցմամբ` պարզվել է, որ փրկարարները ոչինչ չեն կարող անել, այդ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։ Կենդանաբանական այգու անվտանգության աշխատակիցները նշում էին, որ այդ տարածքում քաղաքացիների մուտքը խստիվ արգելվում է, իսկ քարաթափման հատվածում եղել է 10-ից ավելի պոնի ու, բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պոնիներն էլ իրենց անուններն ունեն, այդ թվում՝ «Զազո», «Զոզո», «Զիզի», «Գոշա» և այլն։








Նմանատիպ հոդվածներ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանի բենզալցակայանում․ կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 2-ին, դիմակավորված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրդեհ` Մալիշկա գյուղում
Մարտի 3-ին, ժամը 14։37-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՆԳՆ-ն` «BMW»-ի և «Opel»-ի մասնկացությամբ վթարի մասին
Մարտի 3-ին, ժամը 16:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Արզումանյան փող...
Ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. Սիրիա
Սիրիայում Հոմս-Համա մայրուղու վրա ավտոբուս է շրջվել. վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել, 38-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնե...