Ինչ հարցեր են քննարկել Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ ՌԴ գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ Անթալիայում հանդիպման ժամանակ քննարկել է Կովկասում, Սև ծովում և Սիրիայում տիրող իրավիճակները։
«Օրակարգում շատ հարցեր կային և բացի երկկողմ համագործակցությունից, մենք տարածաշրջանային հարցերն ենք քննարկել։ Հնարավորություն ենք ունեցել քննարկելու Կովկասում խաղաղության գործընթացին (Հայաստանի և Ադրբեջանի միջև) առնչվող հարցեր, քննարկել ենք նաև տարբեր ուղիներով ընթացող գործընթացները` կապված Սև ծովում անվտանգության հարցերի հետ։ Սիրիայի հարցով նույնպես պետք էր քննարկել մի շարք հարցեր։ Դրա համար ավելի շատ ժամանակ է պետք, բայց մեզ հաջողվել է քննարկել այդ թեման, մենք պայմանավորվել ենք ավելի շատ ժամանակ հատկացնել այդ թեմային»,– ասել է Ֆիդանը։
Հիշեցնենք, որ նախարարները հանդիպել են մարտի 1-ին` Անթալիայում կայացած Դիվանագիտական ֆորումի ժամանակ։ Մարտի 1-ին Հաքան Ֆիդանը հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, որի հետ քննարկել երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը
Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացմ...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությու...