ԵՄ-ն՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցման ռիսկերի մասին

2024 թվականի վերջին Ուկրաինայի տարածքով դեպի Եվրամիություն ռուսական գազի տարանցման դադարեցումը կհանգեցնի ԵՄ գազի ներմուծման ընդհանուր ծավալի 5% - ով կրճատմանը, ինչը սառեցման դեպքում կդառնա ամենավատ սցենարը։ Այս մասին հայտնել Է Politico թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներքին փաստաթուղթը։ ԵՀ-ի գնահատմամբ՝ ուկրաինական տարածքով տարանցման դադարեցումը այլընտրանքային երթուղիներ փնտրելու անհրաժեշտություն կառաջացնի եւ կհանգեցնի ներմուծման ծախսերի ավելացմանը:


Եվրամիությունում կարծում են, որ միավորումը ճկունություն ունի գազի ոլորտում, սակայն եվրոպական երկրները ծրագրեր են մշակում Էներգիայի հնարավոր դեֆիցիտի դեպքում, ուշադրություն է հրավիրում Газета.Ru: Ներմուծման նշված կրճատման դեպքում ամենամեծ հետևանքներին կբախվեն Ավստրիան, Հունգարիան և Սլովակիան, կարծում է ICIS ընկերության ավագ վերլուծաբան Աուրա Սաբադուսը։ Նա նշել է, որ խնդիրն անհանգստություն է առաջացնում ողջ տարածաշրջանում։

Քաղաքականություն