Բնապահպանության նախկին նախարարն ու ընտանիքի անդամները հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման վարչություն. «Հետք»
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրություն է իրականացվել Գյուղատնտեսության, Բնապահպանության նախկին նախարար, Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին ու ընտանիքի անդամներին պատկանող գույքի առնչությամբ: Կազմվել է ամփոփագիր և նախկին նախարարին, կնոջը, դստերն ու որդուն հրավիրել են դատախազություն, որպեսզի ծանոթանան գործի նյութերին: Այս մասին գրում է «Հետք»-ը:
2024թ. փետրվարի վերջից արգելանք է դրվել նաև «ԹԵԳԱԱՐ» ՍՊԸ-ում Արամայիս Գրիգորյանի ունեցած 50% սեփականության վրա, ինչպես նաև «Գրիգորյան Գրուպ» գինու գործարանի ամբողջ գույքի վրա, քանի որ Արամայիս Գրիգորյանը միակ սեփականատերն է: Մարտի 1-ին էլ արգելանք է դրվել «Կովկաս» առևտրի տուն ՍՊԸ-ում նախկին նախարարին պատկանող 33% սեփականության վրա՝ արգելելով Արամայիս Գրիգորյանին «ընկերության 33% բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել»։
Ուշագրավն այն է, որ արգելանք է դրվել նաև «Մխչյանի» գինու, կոնյակի գործարան ՍՊԸ-ի վրա, որի միակ սեփականատերը եղել է Ա. Գրիգորյանը: Մինչդեռ այս ՍՊԸ-ն դեռևս 2017թ․-ի դեկտեմբերի 30-ին լուծարվել է:
Քանի որ ենթադրյալ ապօրինի գույքի գործով անցնում է նաև Արամայիս Գրիգորյանի որդին՝ Թեմուր Գրիգորյանը, և կինը՝ Ալիսա Գրիգորյանը, արգելանք է դրվել նաև նրանց պատկանող «Արարատյան ավտոկայարան» և «Ալինե» ՍՊԸ-ների վրա՝ յուրաքանչյուրը 50%-ի չափով:
Իրավաբանական անձանց պետական ռեսգիստրում Արամայիս Գրիգորյանի դստեր անունով ընկերություն գրանցված չէ:
Նշենք, որ երկու գերատեսչության նախարար, մարզպետ նշանակվելուց բացի Արամայիս Գրիգորյանը եղել է նաև Ազգային ժողովի պատգամավոր: Իսկ մինչ պետական պաշտոն զբաղեցնելը եղել է Ավշարի գինու գործարանի տնօրենը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը
Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացմ...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությու...