«Ակնհայտ է, որ դա իմ մեղքն է». Իլոն Մասկ
ԱՄՆ դաշնային բյուջեին ապագայում այլ բանի չի մնա, քան պարտքերի դիմաց տոկոսներ վճարելը: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Այսպես նա մեկնաբանել է հանրահայտ Shibetoshi Nakamoto հանրային էջի հաղորդագրությունը, որտեղ հեգնանքով ասվում է, որ չնայած պետական պարտքի հետ կապված խնդիրներին, ԱՄՆ կառավարությունը դեռ գլխավոր խնդիր է համարում Իլոն Մասկին։
«Ակնհայտ է, որ դա իմ մեղքն է», – կատակել է Մասկը և զգուշացրել. «Բայց, գրողը տանի, մենք ավելի լավ է ինչ-որ բան անենք դրա դեմ, այլապես ամբողջ դաշնային բյուջեն կուղղվի տոկոսների մարմանը, և այլ բան չի մնա»:
Հրատարակությունը տրամադրել է CNBC հեռուստաալիքի նյութի հղումը, ըստ որի ԱՄՆ-ի պետական պարտքը հարյուր օրը մեկ աճում է մեկ տրիլիոն դոլարով։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակը զեկույց էր հրապարակել, որում նշվում էր, որ երկրի պետական պարտքը 2034 թվականի վերջում կհասնի բացարձակ պատմական ռեկորդի՝ ԱՄՆ ՀՆԱ-ի 116%-ի: Ինչպես նշվում է, ամերիկյան օրենսդրության մեջ փոփոխությունների բացակայության դեպքում պարտքի մակարդակը կշարունակի աճել:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը
Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացմ...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությու...