Ադրբեջանական կողմը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
«Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության և խաղաղաշինության ամրապնդման կարևոր միջոց: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը:
Ելույթ ունենալով, Ամիրբեկովն ասել է, որ «բացի զուտ տնտեսական օգուտից, հետհակամարտային իրավիճակում երկրների միջև տրանսպորտային կապի վերականգնումը կարող է նաև վստահության ամրապնդման կարևոր միջոցի դեր խաղալ և խաղաղության կերտման արդյունավետ գործիք դառնալ»։
«Դրա վառ օրինակը Զանգեզուրի միջանցքի նախագիծն է, որը կարող է ոչ միայն ուղիղ տրանսպորտային կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև վերջ դնել տարածաշրջանում Հայաստանի տնտեսական մեկուսացմանը։
Բացի այդ, ըստ Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի, այս նախագծի իրականացումը շահավետ է և «լիովին համապատասխանում է տարածաշրջանի այլ երկրների, առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերին», - ընդգծել է նախագահի ներկայացուցիչը։
Բացի այդ, Ամիրբեկովի պնդմամբ, այսպես կոչված ««Զանգեզուրի միջանցքը» կարող է այլընտրանքային ճանապարհ դառնալ արդեն գոյություն ունեցող Անդրկասպյան միջազգային միջին միջանցքին, որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ Կենտրոնական Ասիայով և Հարավային Կովկասում Ադրբեջանի և Վրաստանի տարածքով»:
«Հուսով ենք, որ Երևանը, որն ավելի քան երեք տարի խուսափում է իր պարտավորությունների կատարումից և փաստացի արգելափակում Զանգեզուրով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, վերջապես կգիտակցի այս ծրագրի ողջ օգուտը նաև Հայաստանի համար։ Հակառակ դեպքում, բաղձալի «խաչմերուկը» կարող է այդպես էլ տարածաշրջանային փակուղի մնալ»,- հայտարարել է Ամիրբեկովը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը
Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացմ...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությու...