Վերջին երկիրը, որի հավանությունն անհրաժեշտ էր, վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը
Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերը ստորագրել և հաստատման ու հրապարակման նպատակով մարտի 2-ին երկրի նախագահի աշխատակազմին է փոխանցել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը վավերացնող փաստաթուղթը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Հունգարիայի խորհրդարանի մամուլի ծառայությանը։
Նշենք, որ Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ վերջին երկիրն էր, որի հավանությունն անհրաժեշտ էր, որպեսզի Շվեդիան միանա Հյուսիսատլանտյան դաշինքին: Հունգարիայի խորհրդարանը հայտը հաստատել էր փետրվարի 26-ին: Վավերացմանը կողմ էին քվեարկել գրեթե բոլոր պատգամավորները՝ 188 ընտրյալ: Դեմ էր արտահայտվել վեց խորհրդարանական:
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ դա պատմական օր է իր երկրի համար։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ Շվեդիայի անդամակցությունը կառույցին ավելի ուժեղ և ապահով կդարձնի բոլորին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը
Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացմ...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությու...