ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք անցել ենք, անցնում ենք շատ ծանր ճանապարհ. Փաշինյան
Մարտի 2-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ժողովրդավարության դպրոցի բացումը։ ՔՊ-ից հայտնում են, որ ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նիկոլ Փաշինյանը, Վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ԱԽ քարտուղարը։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասում է. «Կարծում եմ՝ քաղաքական մտքի գեներացումը այսօր և մեր երկրի պատմության մեջ ամենակարևոր բանն է, չեմ էլ ուզում ասել բացն է, դեռ պետք է հետազոտենք՝ նման բաց կա, թե ոչ, չնայած ինձ համար կա բաց։
Մենք անցել ենք շատ ծանր ճանապարհ, անցնում ենք։ Աղետների միջով ենք անցել և աղետներ միջով անցնելուց հետ քաղաքական մտքի գեներացման անհրաժեշտության առաջ կանգնելը բնական, նույնիսկ պրիմիտիվ երևույթ է, բայց արձանագրենք, որ քաղաքական միտքը իրականում պետք է գեներացվի ոչ թե աղետից հետո, այլև աղետից առաջ՝ դա կանխելու, կառավարելու հնարավորություն ստեղծելու համար, ինչը գուցե մենք այդքան էլ լավ ու արդյունավետ չենք արել։
Իրականության մեջ տեղի է ունենում միայն այն, ինչ նախ տեղի է ունենում մեր մտքում»
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ France 24 հեռուստաընկերությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանըԱմբողջական
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։▫️Hal և Concor ը...
Ո՞վ է ցանկանում ՀՀ-ում բացել ամենամեծ սուպերմարկետների ցանցը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է` Ադրբեջանի կողմից նկարահանված, ֆիլմի մասին պատմող անոնսը
Ադրբեջանը նկարահանել է վավերագրական ֆիլմ՝ Արցախյան պատերազմի մասին՝ «Առաջադրանք թիվ 1. հակաահաբեկչական» անվանումով, որը...