Շոլցը` Ղրիմի կամրջի վրա Taurus հրթիռների հնարավոր կիրառման վերաբերյալ սպաների խոսակցության մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել է արագ հետաքննել իրավիճակը ռուսական ԶԼՄ-ներում հայտնված գերմանացի բարձրաստիճան զինվորականների զրույցի ձայնագրության շուրջ, որը վերաբերում է Ղրիմի կամրջի վրա Taurus հրթիռների հնարավոր կիրառմանը:
Կատարվածը կանցլերն անվանել է «շատ լուրջ խնդիր»։
«Այդ պատճառով հիմա դա պարզվում է շատ մանրակրկիտ, շատ ինտենսիվ և շատ արագ։ Դա նույնպես անհրաժեշտ է», - ասել է Շոլցը Վատիկան կատարած այցի ընթացքում:
Գերմանական հակահետախուզությունը ստուգում է Ղրիմի կամրջի վրա «Taurus» հրթիռների հնարավոր կիրառման մասին բունդեսվերի սպաների խոսակցության հնարավոր գաղտնալսումը։
Հիշեցնենք` «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել էր գերմանացի սպաների խոսակցության տեքստի սղագրությունը։ Այդ խոսակցության ընթացքում նրանք քննարկում են Ղրիմի կամրջի վրա հարձակվելու հնարավորությունը։ Սիմոնյանը նշել էր, որ 40-րոպեանոց ձայնագրության մեջ կարելի է լսել նաև հակամարտությանը բրիտանացիների և ֆրանսիացիների վաղեմի մասնակցությունը հաստատող խոսքեր։
Զրույցը, որի ընթացքում բունդեսվերի ներկայացուցիչները խոսում են Ղրիմի կամրջին հասցվելիք հարվածների մասին, կայացել է փետրվարի 19-ին։ Թեման քննարկել են ՌՕՈւ հրամանատարության գործողությունների և զորավարժությունների բաժնի ղեկավար Գրեգեն, ՌՕՈւ տեսուչ Գերհարտցը (լուսանկար) և օդային գործողությունների կենտրոնի աշխատակիցներ Ֆենսկեն և Ֆրոշտեդտեն։
Միևնույն ժամանակ սպաներից մեկը հիշատակել է փետրվարի 21-ին Ուկրաինա ծրագրվող այցի մասին` համակարգելու համար ռուսական օբյեկտներին հասցվող հարվածները։ Բացի այդ, բունդեսվերը հնարավոր է համարել Կիևին «Taurus» տեսակի 100 հրթիռ փոխանցելը, որոնք պատրաստ կլինեն կիրառման համար 8 ամսից։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը
Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացմ...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությու...