Լավրովը` Փաշինյանի` ՀԱՊԿ-ի մասին հայտարարությունների մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե իբր ՀԱՊԿ-ը ծանր պահին լքել է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայտարարությունները, թե ՀԱՊԿ - ը Հայաստանին փորձանքի մեջ է գցել, նույնպես չեն համապատասխանում իրականությանը», - ասել է Լավրովը:
Նա հիշեցրել է, որ երբ ՀԱՊԿ-ը, ի պատասխան Երևանի խնդրանքի, ուղարկել է իր փորձագետների առաքելությունը՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար, այն վերադարձել և առաջարկել է դիտորդների խաղաղապահ առաքելություն տեղակայել Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին։
«2022 թվականի աշնանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Երևանում կայացած արտգործնախարարների հանդիպմանը, բառ առ բառ, մինչև վերջին ստորակետը համաձայնեցրինք ՀԱՊԿ խաղաղապահների մանդատի տեքստը Հայաստանի տարածքում։
Մինչև ուշ երեկո սրանով էինք զբաղված, բոլորը հաստատեցին, որ փաստաթուղթը պատրաստ է։
Առավոտյան, այն ներկայացվեց ՀԱՊԿ գագաթնաժողովի, պետությունների ղեկավարների հաստատմանը։ Բոլորը կողմ էին, բայց Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, լինելով նիստի նախագահող, ասաց, որ փաստաթուղթը չի գոհացնում Երևանին, քանի որ ՀԱՊԿ-ը հանդես չի եկել Ադրբեջանի գործողությունների կտրուկ դատապարտմամբ»,- ասել է Լավրովը։
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը սպասում է, որ Երևանն արդեն վերջնական որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ, նրանք պետք է կողմնորոշվեն:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը
Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացմ...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությու...