Հունաստանը բացառում է Ուկրաինա զորք ուղարկելը
Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը բացառել է, որ իրենք զորք կուղարկեն Ուկրաինա։
Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ եվրոպական զորքերը մասնակցեն Ուկրաինայի հակամարտությանը, Հունաստանի ԱԳՆ ղեկավարը պարզաբանել է, որ Հունաստանի օրակարգում զորք ուղարկելու մասին խոսք չկա։
Փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել Ուկրաինա արևմտյան ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը։
Նա, սակայն, ընդգծել էր, որ այս հարցում կոնսենսուս դեռ ձեռք չի բերվել։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞վ է ցանկանում ՀՀ-ում բացել ամենամեծ սուպերմարկետների ցանցը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա...
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։▫️Hal և Concor ը...
Վրաստանը և Ադրբեջանը «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառավարման ձեռնարկություն են ստեղծում
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ ձեռնարկություն են ստեղծում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառավարման համար։Համատեղ ձեռնարկո...
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցները հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցների՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայ...