Ալիևը խոսել է «Հարավային գազային միջանցքի» մասին
«Հարավային գազային միջանցքը» նոր կապուղիների կառուցման շնորհիվ ամբողջովին փոխում է դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարումների աշխարհագրությունը: Այս մասին Euronews-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«3500 կիլոմետր երկարությամբ խողովակաշարն այժմ իրականություն է դարձել։ Դա այլևս երազանք չէ: Այն ընդգրկում է աճող թվով երկրներ, քանի որ մենք ունենք նոր կապուղիներ, որոնք թույլ են տալիս բնական գազը տեղափոխել նոր ուղղություններ: Փաստորեն, դա ամբողջովին փոխում է էներգակիրների մատակարարման աշխարհագրությունը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության հետ կապված հարցերը»,- ասել է Ալիևը:
Նա նշել է, որ Ադրբեջանը նաև վերականգնվող էներգառեսուրսների արտադրության նախագծերի շատ հավակնոտ օրակարգ ունի։
«Մենք նախատեսում ենք տասը տարի հետո առավելագույն չափով օգտագործել էներգիայի վերականգնվող աղբյուրները և կրճատել բնական գազի սպառումը երկրի ներսում»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը
Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացմ...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությու...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...