«Շատ լավ կլիներ, որ ԱՄՆ-ն առանց վիզայի ռեժիմ սահմաներ Վրաստանի քաղաքացիների համար». Վրաստանի վարչապետ
Վրաստանի համար չափազանց կարևոր է հարաբերություններ հաստատելն ԱՄՆ-ի հետ, ինչպես Չինաստանի հետ, լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Շատ լավ կլիներ, որ ԱՄՆ-ն առանց վիզայի ռեժիմ սահմաներ Վրաստանի քաղաքացիների համար, մանավանդ, որ նման որոշումը միգրացիոն քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի առաջացնի»,- ասել է նա։
Նա ԱՄՆ-ի հետ օդային ուղիղ կապերի բացման, ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, ամերիկյան ներդրումների ներգրավման հույս է հայտնել։
«Այդ բոլոր ոլորտներում իրավիճակը մեր և Միացյալ Նահանգների միջև այսօր գործնականում զրոյական է»,- ասել է Կոբախիձեն:
Վարչապետը նշել է, որ մի քանի օր առաջ շատ «հուսադրող» հանդիպում է ունեցել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞վ է ցանկանում ՀՀ-ում բացել ամենամեծ սուպերմարկետների ցանցը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա...
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ ▫️Hal և Concor...
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցները հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցների՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայ...
Վրաստանը և Ադրբեջանը «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառավարման ձեռնարկություն են ստեղծում
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ ձեռնարկություն են ստեղծում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառավարման համար։ Համատեղ ձեռնարկ...