Որքա՞ն է վաճառվել «00 օօ 000» պետհամարանիշը. «Հրապարակ»
Փետրվարի 12-ին ավարտվել է ավտոմեքենաների «գոլդ» համարանիշների գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակում սկսված քվեարկությունը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ավտոմեքենաների զրոներով պետհամարանիշների վաճառքի առաջին փուլն իրականացվել է՝ մասնակցել է 10 անձ, 48 համարանիշներից վաճառվել է 7-ը, գումարը կազմել է 156 միլիոն 200 հազար դրամ։
«ՆԳՆ-ն հրաժարվում է ասել, թե կոնկրետ մեկ համարանիշն ինչքան գումարով է վաճառվել։ Մեզ հաջողվեց պարզել, որ «00 օօ 000» պետհամարանիշը վաճառվել է 30 միլիոն դրամով։ Հիրավի` խրախճանք ժանտախտի ժամանակ»,– գրում է օրաթերթը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավտոմեքենաների «գոլդ» համարանիշների գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակում մի քանի հարյուր հայտ էր ներկայացվել: Ամենամեծ մրցակցությունը ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի դեպքում էր, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ էր (50 հազար դոլար):
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռո...
ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել են
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն
ՀՀ է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի...
Թուրքիան և ԱՄՆ-ն նախատեսում են միասին աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ
Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ...