Մենք Հայաստանից սպասում ենք հստակ պատասխանների սահմանադրական կարգավորումների մասին. Հաջիև
Մեր մոտեցումն այն է, որ խաղաղությունը Բաքվի և Երևանի մեջ է։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ասել է Ադրբեջանի նախագահի Ալիևի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
«Մեր մոտեցումն այն է, որ խաղաղությունը Բաքվի և Երևանի մեջ է։ Այն պետք է հիմնված լինի երկկողմ ձևաչափի վրա։ Խաղաղությունը Փարիզում, Բրյուսելում կամ մեկ այլ տեղում չէ։ Երկու երկրները պետք է փոխադարձաբար գան խաղաղության։
Ադրբեջանը քաղաքական կամք ունի՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար։ Մեր քաղաքականությունը ոչ թե դրսի ուժերի, այլ տարածաշրջանային համագործակցության ու սեփականության զգացման մասին է՝ առանց արտաքին գործոնների։ Մենք Հայաստանից սպասում ենք հստակ պատասխանների սահմանադրական կարգավորումների, «Միացման» և այլ իրավական կարգավորումների մասին։ Մենք նաև պետք է ուշադիր լինենք դրսից Հարավային Կովկաս ներկրվող նոր զարգացումների վերաբերյալ»։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Զելենսկիի աշխատակազմն արձագանքել է նրա՝ Հայաստան այցի մասին տարածվող լուրին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այց...
Ավարտվել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները․ ինչ է հայտնի
2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գո...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է լինել Երևանում
Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել Երևանում։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շ...