Новая газета-ի գլխավոր խմբագիրը Մոսկվայում ձերբակալվել է. հայտնի է պատճառը
Новая газета-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Սոկոլովին «Э» կենտրոնի աշխատակիցները տարել են ոստիկանության բաժին՝ ռուսական բանակը «վարկաբեկելու» հոդվածով վարչական արձանագրություն կազմելու համար, հայտնում է հրատարակությունը։
Գործը վերաբերում է Новая газета-ի հրապարակումներից մեկին, ասվում է հաղորդագրության մեջ։ Թե ինչպիսի հրապարակում, չի նշվում։ Վարչական գործի քննությունը տեղի կունենա Մոսկվայի Պերովսկի դատարանում, պարզաբանել են Սոկոլովի գործընկերները։
Սոկոլովը Новая газета-ի գլխավոր խմբագրի պաշտոնում փոխարինեց Դմիտրի Մուրատովին («օտարերկրյա գործակալների» ռեգիստրում)՝ խմբագրությունում երկար ժամանակ տեղի ունեցող վերջին ռոտացիայի արդյունքում։ Նոբելյան մրցանակակիր Մուրատովը շարունակում է աշխատել հրատարակությունում։
Սոկոլովը Новая газета-ում աշխատում է 90-ականներից, նա հրատարակության հիմնադիրներից է։ Պատերազմի բռնկումից հետո Новая-ի խմբագրակազմը բաժանվեց երկու մասի՝ լրագրողների մի մասը մնաց Ռուսաստանում աշխատելու, մյուսները մեկնեցին արտերկիր և հիմնեցին Новая газета Европа-ն, որը ռուսական իշխանությունները հայտարարեցին անցանկալի կազմակերպություն։ Ռուսական խմբագրությունը ստիպված է աշխատել՝ հաշվի առնելով ռազմական գրաքննության պահանջները։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույ...
Մեկնարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը
Բեռլինում մեկնարկել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2–րդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին...
«Խաղաղության բանակցությունները չեն դադարել». Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդես է գալիս Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկմանը․«Խաղաղության բանա...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման մասին հայտարարությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ...