Ալեն Սիմոնյանը հերթական վտանգավոր ու անտրամաբանական հայտարարությունն է արել. Արտակ Բեգլարյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական վտանգավոր ու անտրամաբանական հայտարարությունն է արել։ Իր ֆեյսբուքյան էջում նման որակում է տվել Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով փետրվարի 27-ին Սիմոնյանի արած հայտարարությանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի։
«Առանց մանրամասն ներկայացնելու, թե որքան անհիմն են ադրբեջանական հայցերը Հայաստանի հանդեպ՝ միայն ասեմ, որ մեր հավաքական ու անհատական իրավունքներից հրաժարվելու հերթական հանձնվողական գործողությունը բերելու է նորանոր ողբերգություններ: Ոչ մի իրեն հարգող ժողովուրդ ու պետություն չի կարող հրաժարվել իր բնական իրավունքներից ու ճշմարտությունից, ընդ որում՝ հանուն ոչնչի և հանուն մի ցեղասպան բռնապետի բավարարման»,- գրել է Բեգլարյանը։
Արցախի նախկին ՄԻՊ-ը վստահ է, որ Ադրբեջանի դեմ հայկական կողմի ներկայացրած հայցերը հաջողությամբ են պսակվելու։ Կարծում է, որ Ալիևը վախենում է դրանից:
Նա շեշտում է՝ ՀՀ իշխանությունները ոչ միայն պետք է զերծ մնան նման գործողություններից, հայտարարություններից ու մտադրություններից, այլև նոր հայցեր պետք է ներկայացվեն Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի և Հռոմի ստատուտի հիման վրա:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման մասին հայտարարությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ...
ՀԱՊԿ-ն անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար
ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի ՀՀ նկատմամբ իր պարտականությունները, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում, և այդ դիրքորոշ...
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույ...
Մեկնարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը
Բեռլինում մեկնարկել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2–րդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին...