«Ակնհայտ է, որ իրենք իրենց պարտականությունները չեն կատարում». Ալեն Սիմոնյան
«Մեզ համար ակնհայտ է, որ այս անվտանգային համակարգը չի գործում». հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը։
«Էլ ինչ պետք է լինի, որ հասկանանք՝ այս անվտանգային համակարգը չի գործում տարբեր արդարացումներով. դուք սենց արեցիք, մենք սենց արեցինք, մենք զբաղված էինք Ուկրաինայում, զանգեցիք, զանգին չհասցրինք պատասխանել։ Արցախը, տեսաք, ինչ եղավ, խաղաղապահների վիճակը, տեսանք, ինչ եղավ, Խծաբերդը, տեսանք, ինչ եղավ, Հին Թաղերը, տեսանք, ինչ եղավ, Սև լիճը, տեսանք, ինչ եղավ, Ջերմուկը, գերիները, տեսանք, ինչ եղան։ Մեր ռեսուրսը՝ մարդկային, քաղաքական, պետական, անսահմանափակ չէ։ Լաչինի միջանցքը ևս, տեսանք՝ ինչ եղավ։ Ո՞ր մի օրինակը բերեմ»,- ասել է նա։
Հարցին՝ անվտանգային այլընտրանք ստեղծված է, թե ոչ, նա նշել է. «Անվտանգային այլընտրանքը, Հայաստանի կարծիքով, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելն է, նաև՝ անհույս փորձ անել ՀԱՊԿ-ին ինչ-որ ձև վերակենդանացնել»։
Նա ասել է, թե փորձում են տարբեր վայրերից զենք գնել՝ պետությունը պաշտպանելու համար. «Եթե դա ինչ-որ անվտանգային համակարգի խանգարում է, իրենց խնդիրն է։ Բայց ակնհայտ է, որ իրենք իրենց պարտականությունները չեն կատարում»։
Նա ասել է, թե Հայաստանը պատրաստ է ԵՄ հետ հարաբերությունների սերտացմանը. «Շարժվելու ենք այն ուղղությամբ, որ մեզ առավել անվտանգություն կապահովվի։ Այսօր ժողովրդավարությունը մեր անվտանգային ամենամեծ համակարգն է»։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման մասին հայտարարությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ...
ՀԱՊԿ-ն անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար
ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի ՀՀ նկատմամբ իր պարտականությունները, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում, և այդ դիրքորոշ...
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույ...
Մեկնարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը
Բեռլինում մեկնարկել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2–րդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին...