«Գոլդ» պետհամարանիշներից 7-ն արդեն վաճառվել է. ՆԳՆ մամուլի խոսնակ
«Գոլդ» պետհամարանիշներից 7-ն արդեն վաճառվել է ընդհանուր 156 միլիոն 200 հազար դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։ Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման արժեքը նշված 7 համարանիշներով կազմել է 156.200.000 դրամ»,- գրել է Սարգսյանը։
Նշենք, որ էլեկտրոնային աճուրդն արդեն ավարտվել է։ Աճուրդը հայտարարվել էր փետրվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, ավարտվել փետրվարի 28-ին՝ 12։52-ին։
«Թեմայի շուրջ՝ այսքանը»,- եզրափակել է ՆԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ աղմուկ էր բարձրացել, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով։ ՆԳՆ խոսնակը հերքեց այդ լուրը` շեշտելով, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, էլեկտրոնային աճուրդը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Մայիսի 1–ից ուժի մեջ կմտնի վարորդների տուգանքները «մեղմող» օրենքը
ԱԺ-ն ընդունեց վարչական իրավախախտումների մասին օրենքում փփոփոխությունների նախագիծը, որով վարորդների տուգանքների համար զեղ...
«Անհրաժեշտ է վերացնել սեփականության հետ կապված վիճահարույց բոլոր խնդիրները». Կոստանյանը` Կոնդ թաղամասի մասին
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քանի որ Կոնդ թաղամասի շուրջ առանձին դեպք...
Մահացած զինծառայող Ավագ Զաքարյանը Արարատ գյուղից էր, տան կրտսեր զավակը
Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հ...
ՆԳՆ-ն՝ 00 oo 000 համարանիշը 300.000 դոլարով վաճառվելու լուրերի մասին
Տարածվող լուրերը, թե 00 oo 000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը...