«Եթե տենց ընտրություն պիտի լինի Նիկոլ Փաշինյանը լինի, թե ՀՀ-ն, թող չլինի Նիկոլ Փաշինյանը». վարչապետ
Եթե ընտրություն պիտի լինի Նիկոլ Փաշինյանը լինի, թե Հայաստանի Հանրապետությունը, թող չլինի Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Եթե տենց ընտրություն պիտի լինի Նիկոլ Փաշինյանը լինի, թե Հայաստանի Հանրապետությունը, թող չլինի Նիկոլ Փաշինյանը։ Ես կարծում եմ, որ նման ընտրություն երբևէ որևէ մեկը չի էլ կարող քննարկել։
Ինչ վերաբերվում է երկարաժամկետ տեսլականին, ճիշտ կլինի, որ ես այդ մասին պաշտոնական հայտարարություն անեմ այն բանից հետո, երբ որ այդ թվում խորհրդարանական մեծամասնության հետ մենք պատշաճ և մանրամասն քննարկումներ կունենանք։
Ես աշխատանքային ֆորմատներում, արդեն մի քանի անգամ խոսել եմ իմ պատկերացնումների և հնարավորությունների մասին, բայց, քանի-որ մենք խոսում ենք երկարաժամկետ և ռազմավարական հեռանկարի մասին, ճիշտ կլինի, որ դրա վերաբերյալ ունենանք քննարկումներ և ձևավորվի թիմային ըմբռնում, որովհետև իմ անձնական տեսակետը ներկայացնելը, իսկ որպես վարչապետ տեսակետը ներկայացնելու համար մենք պետք է այդ քննարկումները ունենանք»,-ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման մասին հայտարարությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ...
ՀԱՊԿ-ն անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար
ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի ՀՀ նկատմամբ իր պարտականությունները, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում, և այդ դիրքորոշ...
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույ...
Մեկնարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը
Բեռլինում մեկնարկել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2–րդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին...