Քաղաքականություն

«Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի. դա Մակրոնի զրպարտությունն է». Ալիև

Mariam Z. 275 դիտում
«Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի. դա Մակրոնի զրպարտությունն է». Ալիև

Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի. այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի հետ հանդիպման ժամանակ, գրում են տեղի լրատվամիջոցները:


«Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի. դա Մակրոնի զրպարտությունն է», - ասել է նա։


Նշենք, որ Մակրոնն իր վերջին ելույթներից մեկում ասել էր.«Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։ Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյուքնում հայկական կողմը ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250