ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ Աստանայի օդանավակայանում․ չվերթներ են հետաձգվել

Աստանայի միջազգային օդանավակայանից 18 չվերթների մեկնումը հետաձգվում է էլեկտրալարերի բռնկման և ուղևորների տարհանման պատճառով: Այս մասին հայտնում են օդանավակայանի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Փետրվարի 27 - ին, ժամը 07:50 - ին (Երևանի ժամանակով 05:50-ին) Աստանայի միջազգային օդանավակայանի կոմուտացիոն հանգույցից հրդեհի մասին հաղորդագրություն է ստացվել։ Ժամը 08:24 - ին (Երևանի ժամանակով 06: 24-ին) հրդեհն ամբողջությամբ տեղայնացվել է։ Հրդեհը մարելու ընթացքում ուժեղ ծխի պատճառով օդանավակայանից բոլոր ուղևորները տարհանվել են անվտանգ վայր», - ասվում է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ օդանավակայանը շարունակում է ընդունել ժամանող չվերթները։ Սակայն 18 չվերթ հետաձգվել է մեկնման համար։


«Աստանայի միջազգային օդանավակայանի վարչակազմը ուղևորներին ջուր և խմիչք է բաժանում։ Մոտ ժամանակներս վարչակազմը ուղևորներին կապահովի թեթև սնունդով»,-պարզաբանել են մամուլի ծառայությունում ։


Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով ՝ ներկայումս օդանավակայանում բռնկված հրդեհը մարվել է:


Քաղաքականություն