Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արագընթաց մայրուղում ավելի քան 100 մեքենա է բախվել. Չինաստան
Չինաստանի Սուչժոու քաղաքում ավելի քան 100 մեքենա է բախվել: Այս մասին տեղեկանում ենք News.ru-ից:
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել արագընթաց մայրուղու մի հատվածի սառցակալման պատճառով։ Հաղորդվում է, որ մի քանի մարդ վիրավորվել է։
Դեպքի վայրից հրապարակված տեսանյութում երևում են բազմաթիվ մեքենաներ, որոնք մայրուղու վրա անկանոն կերպով մխրճվել են իրար մեջ, ամենուր թափված են նաև ապակիներ և բեկորներ:
Նշվում է, որ վերջին շաբաթների ընթացքում ՉԺՀ-ի մեծ մասում տեղացել են սառցե անձրևներ, ինչը բացասաբար է ազդել տրանսպորտի աշխատանքի վրա: Այս շաբաթ կառավարությունը բարձրացրել է ցածր ջերմաստիճանի հետ կապված արտակարգ իրավիճակների պատրաստվածության մակարդակը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0