Ո՞ր դեպքում ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ հակամարտությունն անխուսափելի կդառնա
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ հակամարտությունն անխուսափելի կդառնա, եթե դաշինքի զորքերը հայտնվեն Ուկրաինայի տարածքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այդ դեպքում պետք է խոսել ոչ թե հակամարտության հնարավորության, այլ դրա անխուսափելիության մասին։ Հենց այդպես էլ գնահատում ենք», - ասել Է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նաև նշել է․ «Իրավիճակը նույնկերպ պետք է գնահատեն ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք այդ ամենը համապատասխանում է իրենց շահերին, իրենց քաղաքացիների շահերին»։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ չի բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ-ն գնդակոծել է Քարվաճառի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիր...
ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակն այսօր Հայաստան կառաքվի. Le Figaro
Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։«Le Fig...
ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետո...
Ո՞ր դեպքում բարձրագույն սպայական կազմի անդամները կստանա 1 մլն 075 հազար դրամ
Բարձրագույն սպայական կազմի անդամները կստանա 1 մլն 075 հազար դրամ, եթե ատեստավորումը հանձնի գերազանց։ Այս մասին ՀՀ Ազգայի...