«Խոպանչիներ»-ը ՀՀ-ում հարկ չեն վճարի, եթե տարվա ընթացքում նրանց եկամուտները չգերազանցեն 12 միլիոն դրամը. նախագիծ
Երեկվանից e-draft համակարգում տեղադրված է Հարկային օրենսգրում լրացումներ կատարելու մասին նախագիծը, այս մասին այսօր հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու մասին օրենքին։
«Խոպանչիներ»-ը Հայաստանում հարկ չեն վճարի, եթե տարվա ընթացքում նրանց եկամուտները չգերազանցեն 12 միլիոն դրամը: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նման նախագիծ է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեն:
«Եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել է հարկ վճարողից, ապա ռեզիդենտության երկրում մենք տարբերության մասով հարկը չենք կիրառում։ Տարիներ շարունակ այդ դրույթը չի գործել պրակտիկայում, որոշակի բողոքների մասում կա որոշակի օբյեկտիվ տարր, օրինակ՝ տույժերի մասով, այսինքն՝ մարդը սովոր չի եղել հայտարարագրել իր հարկային եկամուտներն ու անակնկալի է եկել, երբ ստացել է ծանուցում ու տեսել տույժերի մասին տեղեկություն»,- ԱԺ-ում նշեց Բադասյանը։
Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է ոչ թե տույժերը վերացնել, այլ որոշակի ժամանակով չհարկել տարբերությունը Հայաստանում։
ՊԵԿ նախագահն ասաց, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից որևէ ծանուցում հարկ վճարողները չեն ստացել, ընդամենը ՊԵԿ-ն է ծանուցագրեր ուղարկել հարկային պարտավորությունների առկայության մասին։
Հիշեցնենք՝ Գեղարքունիքի ու Շիրակի մարզերից արտագնա աշխատանքի մեկնողները բողքի ակցիաներ էին արել՝ փակելով ճանապարհներ։ Նրանք բողոքում էին ՊԵԿ-ի կարգավորման դեմ, որով դրսում գրանցված աշխատողները պետք է հարկ վճարեն նաև Հայաստանում։
Նմանատիպ հոդվածներ
Մայիսի 1–ից ուժի մեջ կմտնի վարորդների տուգանքները «մեղմող» օրենքը
ԱԺ-ն ընդունեց վարչական իրավախախտումների մասին օրենքում փփոփոխությունների նախագիծը, որով վարորդների տուգանքների համար զեղ...
«Անհրաժեշտ է վերացնել սեփականության հետ կապված վիճահարույց բոլոր խնդիրները». Կոստանյանը` Կոնդ թաղամասի մասին
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քանի որ Կոնդ թաղամասի շուրջ առանձին դեպք...
Մահացած զինծառայող Ավագ Զաքարյանը Արարատ գյուղից էր, տան կրտսեր զավակը
Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հ...
ՆԳՆ-ն՝ 00 oo 000 համարանիշը 300.000 դոլարով վաճառվելու լուրերի մասին
Տարածվող լուրերը, թե 00 oo 000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը...