Եվրոպական երկրների առաջնորդները մահու չափ վախեցած են ՆԱՏՕ-ի մասին Թրամփի հայտարարություններից. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Եվրոպայի առաջատար երկրների ղեկավարները մահու չափ վախեցած են իր նախորդի՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի մասին արած հայտարարություններից:
Խոսքը վերջինի այն հայտարարության մասին է, ըստ որի՝ նա նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում պատրաստ է հրաժարվել աջակցել ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած երկրի, որը կոլեկտիվ պաշտպանության համար վճարումներ չի կատարի:
«Միանգամայն տարօրինակ է այն միտքը, որ Միացյալ Նահանգների նախագահը Վլադիմիր Պուտինին հրավիրում է ներխուժել Արևմտյան Եվրոպայի արևելյան երկրներ։ Սա լիովին հակասում է մեր շահերին։ Ի դեպ, ես վաղուց եմ ծանոթ արտերկրյա բոլոր առանցքային ղեկավարների հետ և շատ լավ ճանաչում եմ բոլոր այդ տղաներին։ Նրանք մահու չափ վախենում են նրանից, ինչ դա նշանակում է իրենց համար»,- ասել է Բայդենը NBC-ին տված հարցազրույցում:
Փետրվարի 10-ին Թրամփը Հարավային Կարոլինայում իր կողմնակիցների առջեւ ելույթի ժամանակ խոսել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ իր հանդիպումներից մեկի մասին։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ իր արտասահմանցի գործընկերներից մեկը հարցրել է նրան, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել դաշինքը Ռուսաստանի կողմից իբր հնարավոր սպառնալիքի դեպքում, եթե դաշնակիցներից մեկը ՆԱՏՕ-ին կոլեկտիվ պաշտպանության համար վճարումներ չկատարի: Թրամփը պատասխանել էր, որ ինքը չէր պաշտպանի նման երկրի և կխրախուսեր Ռուսաստանի Դաշնությանը «անել այն, ինչ ուզում է»։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞վ է ցանկանում ՀՀ-ում բացել ամենամեծ սուպերմարկետների ցանցը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա...
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցները հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցների՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայ...
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ ▫️Hal և Concor...
Առաջնագծում իրավիճակը բարդ է, կարող է տարածքներ կորցնենք, բայց ավելի կարևոր է մարդկանց չկորցնելը
Առաջնագծում իրավիճակը բարդ է Ուկրաինայի զինված ուժերի համար, Կիևը կարող է կորցնել ավելի շատ տարածքներ, ասել է Ուկրաինայի...