Թունյանը` ՀՀ–ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին
Հայաստանի օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու հարց չկա։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Նման հարց օրակարգում չկա։ Իմ կարծիքով` որքան մենք կարողանանք խուսափել արտահերթ ընտրություններից, այնքան ավելի լավ կլինի։ Արտահերթ ընտրությունները բերում են անորոշություն, տնտեսության մեջ սպասումներ, ցնցումներ։ Ավելի լավ է ունենալ այնպիսի ԱԺ, որն ամբողջ գումարումը սկզբից մինչև վերջ կսպառի»,– ասաց Թունյանը։
Լրագրողի նկատառմանը, որ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին ՀՀ վարչապետ դարձավ, քանի որ նախընտրական ծրագրում ոչ միայն Արցախի հարցով երաշխավորում կար, այլև Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի հարց էր բարձրացվում, ՔՊ–ական պատգամավորն ընդգծեց` Փաշինյանը վարչապետ է դարձել, Հայաստանի քաղաքացիներն ընտրել են իշխող ուժին։
«Թե ինչու, դա կթողնենք հաջորդ ընտրությունների ժամանակ ու կտեսնենք, թե ծրագրային դրույթներն ու մնացած բաների փոփոխությունն ինչպես կազդի ընտրությունների վրա»,– ասաց Թունյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում ԱԺ արտահերթ ընտրությունները կայացել են 2021 թվականի հունիսի 20-ին։
Նմանատիպ հոդվածներ
Այն լուրը, որ Ֆրանսիան արբանյակային տվյալներ կփոխանցի Հայաստանին չի համապատասխանում իրականությանը
Ֆրանսիան արբանյակային տվյալներ կփոխանցի Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում է Հայական ժամանակը` հղում անելով ֆրանսիական լ...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման մասին հայտարարությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ...
ՀԱՊԿ-ն անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար
ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի ՀՀ նկատմամբ իր պարտականությունները, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում, և այդ դիրքորոշ...
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույ...