ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից

Հայաստանի ներկայացուցիչ Անիլ Շարիաթփանահին դարձել է Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WKF)՝ Karate 1 Youth League պաշտոնական մրցաշարի հաղթող՝ կատա մրցաձևի Մ14 տարեկանների կարգում:


Ընդ որում, կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։


Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում տեղի ունեցած Karate 1 Youth League մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 6 հաղթական մենամարտ է անցկացրել և ոսկե մեդալ նվաճել: Անիլ Շարիաթփանահին 2023 թվականից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: 2023 թվականին Անիլը դարձել է նաև Armenia Open-2023 միջազգային բաց առաջնության հաղթող: Հիշեցնենք՝ Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը վերջերս ոսկե մեդալ էր նվաճել Թբիլիսիում անցկացված պատանիների, երիտասարդների և Մ21 տարեկանների Եվրոպայի 51-րդ առաջնությունում: Հին աշխարհամասի առաջնության Մ21 տարեկանների պայքարում -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը 5 հաղթական մենամարտ անցկացնելուց հետո դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ արդեն առավելության էր հասել մակեդոնացի Վիտոմիր Տրաջկովսկու նկատմամբ:


Քաղաքականություն

Պատահարներ