ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարիերայի վեցերորդ տիտղոսը. մարզիչը Խաչանովի հաղթանակը սխրանք է անվանել
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Դոհայում ընթացող ATP 250 կարգի մրցաշարի վճռորոշ խաղում հաղթել է չեխ Յակուբ Մենշիկին:
Եզրափակիչ հանդիպումն ավարտվել է Խաչանովի հաղթանակով 7:6 (14:12), 6:4. Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 49 րոպե։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 1,4 միլիոն դոլարը:
Ռուսաստանի թենիսի վաստակավոր մարզիչ Վիկտոր Յանչուկը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Կարեն Խաչանովը փոքրիկ սխրանք է գործել:
«Խաչանովը կեցցե։ Կարելի է ասել, որ նա մի փոքր սխրանք է գործել։ Նման հաղթանակները վստահություն և կայունություն են հաղորդում, իսկ վարպետությունը նրան միշտ էլ բավականացրել է։ Հարցն այն չէ, թե որ տարիքում է թենիսիստը, այլ թե որքան մեծ է նրա ներուժը, որքանով նա կարող է կատարելագործվել», - ասել է Յանչուկը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել. մարմնամարզության աշխարհի գավաթ
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց թուրք մրցակցին
Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտել օլիմպիական չեմպիոն,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից
Հայաստանի ներկայացուցիչ Անիլ Շարիաթփանահին դարձել է Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WKF)՝ Karate 1 Youth League պաշտո...
Հայ ըմբիշները չեն մասնակցի Բաքվում կայանալիք որակավորման մրցաշարին
Հայ ըմբիշները բաց կթողեն Բաքվի մայրցամաքային մրցաշարն ու միանգամից կմասնակցեն Ստամբուլում կայանալիք մարզաձևի համաշխարհայ...