Հայ ըմբիշները չեն մասնակցի Բաքվում կայանալիք որակավորման մրցաշարին
Հայ ըմբիշները բաց կթողեն Բաքվի մայրցամաքային մրցաշարն ու միանգամից կմասնակցեն Ստամբուլում կայանալիք մարզաձևի համաշխարհային օլիմպիական որակավորման փուլին, հաղորդում է օլիմպիական նորությունների Inside թե Games կայքը: «United World Wrestling-ի կանոնների համաձայն՝ երկիրը չի կարող մասնակցել համաշխարհային որակավորման փուլին, եթե բաց է թողում մայրցամաքային որակավորման փուլը։
«Հայաստանը բացառություն կլինի, սակայն հայ ըմբիշները, ի տարբերություն իրենց մրցակիցների, Փարիզ-2024-ին մասնակցելու հնարավորություն կունենան ոչ թե երկու, այլ մեկ անգամ»,- գրել է պարբերականը։
Բաքուն ըմբշամարտի եվրոպական որակավորումը կընդունի ապրիլին, իսկ համաշխարհային որակավորման մրցաշարը կանցկացվի Ստամբուլում՝ մայիսի 9-12-ը: Կայքը հիշեցրել է, որ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ հրկիզել էին Ադրբեջանի դրոշը, ինչից հետո ադրբեջանցի ծանրորդները չէին շարունակել մասնակցությունը և ստիպված էին եղել օլիմպիական քաշային կարգերում արդյունքները փոխարինել այլ մրցաշարերում:
«Քանի որ նախադեպն արդեն ստեղծվել է, նման հարցումներ կարող են արվել ապագայում»,- հստակեցրել է կայքը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվել էր Երևանում՝ 2023 թվականի ապրիլի 15-23-ը: Առաջնությանը մասնակցելու համար Հայաստան էր ժամանել ադրբեջանական 12 հոգանոց պատվիրակություն, 4-ը մարզիկներ էին։ Հայ դիզայներ Արամ Նիկոլյանն ապրիլի 14-ին՝ առաջնության բացման արարողության ժամանակ, հրկիզել էր Ադրբեջանի դրոշը, նրան ձերբակալել, ապա ազատ էին արձակել:
Auroranews-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ, որը մեզ հետ զրույցում լուրը հաստատեց:
Նմանատիպ հոդվածներ
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայի օլիմպիական վարկանիշային մրցաշարում
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Օրվա առաջին մրցահերթ...
Դոպինգի պատճառով Պոգբան 4 տարով հեռացվել է ֆուտբոլից
Ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան երկարատև որակազրկում է ստացել դոպինգի պատճառով։ Ինչպես հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմ...
«Հոգնած եմ, բայց շատ գոհ». Լևոն Արոնյանը հաղթել է Ամերիկայի գավաթի սուպերեզրափակիչում
Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cap 2024» մրցաշարում, որն անցկացվում էր Սենտ Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել. մարմնամարզության աշխարհի գավաթ
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներ...