ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԳ նախարարը՝ հայի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցուն Բաքվին փոխանցելու մասին
Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի դեռ մենք մեր գործառույթները լրիվ իրավաչափ իրականացրել ենք, հարցում են արել, պատասխանել ենք եւ չենք ուշացրել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ անդրադառնալով հայի սպանության մեջ մեղադրվող եւ միջազգային հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն մի քանի ժամվա ընթացքում Բաքվին փոխանցելուն:
«Դա ընթացակարգ է, որից մենք չենք շեղվել: Եթե իրենք հանցագործին բռնում են, մեզ հարցում են անում, մենք էլ պատասխանում ենք, թե իրականում նա մեր կողմից հետախուզվում է, թե ոչ: Բոլոր անձնաց վերաբերյալ, որոնց նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, պարտավոր ենք այդ հարցմանը պատասխանել: Նույնն էլ իրենք: Մենք նույն օրը ստացել ենք, անմիջապես էլ պատասխանել ենք»,-ասաց նա՝ չպատասխանելով հարցին, թե այն պահին, երբ իրենք պատասխան էին ուղարկում ՌԴ, ադրբեջանցին արդեն ազա՞տ էր արձակվել, թե ոչ:
«Մենք նմանատիպ հետախուզվողներ էլի ունենք, որ բռնել են, բաց են թողել, երեւի դուք էլ եք տեղյակ: Դե դա ռուսական կողմը պետք է պատասխանի»,-նշեց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական զորքերը դուրս կբերվե՞ն. հարց ԱԳ փոխնախարարին
Մեր տարբեր գործընթացները մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում ռուսական գործընկերների հետ, որոնք տեղի են ունենում հատկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցու բերման ենթարկելու կադրերը
Սոցցանցերում հայտնվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլի Մոսկվայում ձերբակալության կադրերը։ Հիշեցնենք, որ Մոսկվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական հեռուստաալիքը Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնս է հրապարակել
Ադրբեջանական AzTV-ն տեսանյութի անոնս է հրապարակել, ըստ որի` հարցազրույց է իրականացրել բանտում գտնվող Արցախի նախկին նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք գիտենք, թե կոնկրետ ինչի պատճառով է Պուտինը սպանել Ալեքսեյին․ Նավալնիի կին
Ես կշարունակեմ Ալեքսեյ Նավալնիի գործը: Այս մասին տեսաուղերձում հայտարարել նրա կինը՝ Յուլիա Նավալնայան, որը հրապարակվել է...