ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք Ռուսաստանի ճորտն էինք, որովհետև ՌԴ-ն էր մեզ ամեն ինչ թելադրում․ ՔՊ պատգամավոր
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դե ճորտի կարգավիճակով ապրում է, մենք չենք ուզում այդ կարգավիճակում ապրել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի անդամակցության «սառեցման» մասին Լուկաշենկոյի նախօրեին արված արձագանքին։
«Լուկաշենկոն շատ բաներ է ասել։ Հիմնական նրա խոսույթն այն է եղել, թե Հայաստանն ո՞ւր պիտի փախչի։ Լուկաշենկոն դե ճորտի կարգավիճակով ապրում է, մենք չենք ուզում այդ կարգավիճակում ապրել։ Մենք ուզում ենք անկախ երկիր դառնալ․ ում հետ ուզենք՝ հանդիպենք, ում հետ ուզենք՝ պայմանագրեր կնքենք»,- ասաց նա։
Հարցին՝ Հայաստանը մինչև այդ անկախ չէ՞ր, Մելքոնյանն ասաց․ «Ոչ։ Ռուսաստանից էինք կախված։ Մենք Ռուսաստանի ճորտն էինք, որովհետև Ռուսաստանն էր մեզ ամեն ինչ թելադրում, թե որ երկրի հետ հանդիպենք, որ երկրի հետ չշփվենք, մեր երկրում ով լինի նախագահ, ով «դաբրո» ունենա Ռուսաստանից, ուրեմն նա․․․»։
Հարցին՝ ժամանակին ինքն էլ իրենցից «դաբրո» ստացե՞լ ՊՆ փոխնախարար նշանակվելու համար, Մելքոնյանը պատասխանեց․ «ՊՆ փոխնախարար իրենց «դաբրոյով» չէր նշանակվում։ Նախարարն էլ էր ՌԴ-ի «դաբրոյով» նշանակվել»։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, պատգամավորն ասաց․ «Լավ ենք անում։ Երբ ժամանակը գա, ամեն ինչն էլ կանենք»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական զորքերը դուրս կբերվե՞ն. հարց ԱԳ փոխնախարարին
Մեր տարբեր գործընթացները մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում ռուսական գործընկերների հետ, որոնք տեղի են ունենում հատկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցու բերման ենթարկելու կադրերը
Սոցցանցերում հայտնվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլի Մոսկվայում ձերբակալության կադրերը։ Հիշեցնենք, որ Մոսկվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական հեռուստաալիքը Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնս է հրապարակել
Ադրբեջանական AzTV-ն տեսանյութի անոնս է հրապարակել, ըստ որի` հարցազրույց է իրականացրել բանտում գտնվող Արցախի նախկին նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք գիտենք, թե կոնկրետ ինչի պատճառով է Պուտինը սպանել Ալեքսեյին․ Նավալնիի կին
Ես կշարունակեմ Ալեքսեյ Նավալնիի գործը: Այս մասին տեսաուղերձում հայտարարել նրա կինը՝ Յուլիա Նավալնայան, որը հրապարակվել է...