Նավալնին սպանվել է Կրասիկովի հետ նրա փոխանակումը խափանելու համար. Պևչիխ
Միջազգային հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավար Մարիա Պևչիխը պնդում է, որ Ալեքսեյ Նավալնին սպանվել է գաղութում՝ կանխելու նրա փոխանակումը ենթադրյալ ռուսական հետախուզության աշխատակից Վադիմ Կրասիկովի հետ, ով պատիժ է կրում Բեռլինում սպանության համար։
Նրա խոսքով՝ փետրվարի 15-ի երեկոյան ինքը ստացել է հաստատում, որ փոխանակման շուրջ բանակցությունները գտնվում են վերջնական փուլում։ Հաջորդ օրը հայտարարվեց Նավալնիի մահվան մասին։
Ինչպես հայտարարել է Պևչիխը, Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Նավալնիի համախոհները, քննիչ Խրիստո Գրոզևի օգնությամբ, սկսել են աշխատել նրա և այլ քաղբանտարկյալների փոխանակման հնարավորության վրա, մասնավորապես՝ ռուս լրտեսների համար։ Ըստ Նավալնիի դաշնակցի՝ չնայած օտարերկրյա շատ պաշտոնյաների մերժմանը օգնել իրականացնելու այս ծրագիրը, որոշ մարդկանց օգնության շնորհիվ, որոնց նա չի նշել, այն դեռ մոտ էր իրականացմանը: Պևչիխի խոսքով՝ Նավալնիին Կրասիկովի հետ փոխանակելու գաղափարը Պուտինին է բերել գործարար Ռոման Աբրամովիչը։
Պեւչիխն իր պնդումների ուղղակի ապացույցներ չի ներկայացնում։
Նմանատիպ հոդվածներ
Այն լուրը, որ Ֆրանսիան արբանյակային տվյալներ կփոխանցի Հայաստանին չի համապատասխանում իրականությանը
Ֆրանսիան արբանյակային տվյալներ կփոխանցի Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում է Հայական ժամանակը` հղում անելով ֆրանսիական լ...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման մասին հայտարարությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ...
ՀԱՊԿ-ն անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար
ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի ՀՀ նկատմամբ իր պարտականությունները, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում, և այդ դիրքորոշ...
Մեկնարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը
Բեռլինում մեկնարկել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2–րդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին...