Արաբկիրում կասկածելի պայթուցիկի ահազանգ է ստացվել, սակրավորներ են ժամանել․ ԶԼՄ
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանոմ: ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է, հաղորդում է Shamshyan.com-ը:
Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհանիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը և ՀՀ նգն ոսիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը:
Ժամանել են նաև հրշեջ-փրկարարական և սակրավորական ջոկատներ:
Մի ամբողջ բարձրահարկ շենքերի տարածքները սահմանազատվել են:
Այս պահին տեղում աշխատում է Ազգային անվտանգության ծառայության հատուկ խմբերը: Տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Ժամանել են նաև Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը:
Auroranews-ի հետ զրույցում ՆԳՆ ոստիկանությունից հաստատեցին, որ տվյալ հասցեում պայթուցիկի նմանվող իր է հայտնաբերվել։

Նմանատիպ հոդվածներ
Կալանավորվել են Թուրքիայի 2 քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացու օժանդակությամբ հատել են պետական սահմանը
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
ՆԳՆ-ն՝ 00 oo 000 համարանիշը 300.000 դոլարով վաճառվելու լուրերի մասին
Տարածվող լուրերը, թե 00 oo 000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը...
Արտագնա աշխատանքի մեկնողները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի ՀՀ-ում. նոր նախագիծ է մշակվում
Ներկայումս մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածքից դուրս՝ աշխատա...
Մարտունի-Երևան ճանապարհն արդեն երկկողմանի բաց է
Մարտունի-Երևան ճանապարհն արդեն երկկողմանի բաց է: Այս մասին hայտնում է News.am-ը: Ցուցարարների խոսքով, Գեղարքունիքի մարզպ...