Մարտունի-Երևան ճանապարհն արդեն երկկողմանի բաց է
Մարտունի-Երևան ճանապարհն արդեն երկկողմանի բաց է: Այս մասին hայտնում է News.am-ը:
Ցուցարարների խոսքով, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՊԵԿ աշխատակցի հետ միասին զրուցել են իրենց հետ, և հայտնել, որ այս պահին ծանուցումները կասեցված են, որևէ գործողություն տեղի չի ունենում:
Նրանք ասել են նաև, որ շուտով քննարկումները կավարտվեն, վերջնական որոշումը կհրապարակվի: Ցուցարարները վստահեցնում են սակայն, որ եթե մոտակա օրերի ընթացքում նոր որոշում չհրապարակվի, կրկին դուրս են գալու պայքարի:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է եկամտային հարկ վճարեն Հայաստանում:
Նմանատիպ հոդվածներ
Կալանավորվել են Թուրքիայի 2 քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացու օժանդակությամբ հատել են պետական սահմանը
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
ՆԳՆ-ն` ադրբեջանցու ձերբակալման մասին
Ադրբեջանի քաղաքացի, ֆիտնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարված։ Տեղեկությունը լրատվամիջ...
Արտագնա աշխատանքի մեկնողները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի ՀՀ-ում. նոր նախագիծ է մշակվում
Ներկայումս մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածքից դուրս՝ աշխատա...
Ռուստամ Բադասյանը` արտագնա աշխատողներին վերաբերվող որոշման մասին
Արտագնա աշխատողներին վերաբերվող որոշումը ընդունվել է 2018թ.-ից առաջ, որովհետև հարկային օրենսդրության մեջ միշտ եղել է այդ...