21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում զինվորականն ինքնահրկիզվել է Իսրայելի դեսպանատան մոտ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի գործող զինծառայողը փորձել է ինքնահրկիզում իրականացնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ։ Այսպիսով, 25-ամյա Ահարոն Բուշնելը որոշել է իր բողոքն արտահայտել Գազայի հատվածում ցեղասպանության դեմ։
Համացանցում տարածված կադրերում երևում է, որ համազգեստով երիտասարդն իրեն անվանում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գործող զինծառայող և արտասանում «այլևս չեմ մասնակցի ցեղասպանության»:
Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան առջև քայլելով Բուշնելն ասում է. «Ես հիմա շատ կոշտ բողոք եմ կազմակերպում, բայց իմ գործողությունները մեծ նշանակություն չունեն այն բանի դիմաց, ինչ պաղեստինցիները զգում են իրենց օկուպանտների ձեռքով»:
Այնուհետև նա ոտքից գլուխ բենզին է լցնում իր վրա, կրակ վառում և մի քանի անգամ բարձրաձայն բղավում «Ազատություն Պաղեստինին»։
Լսվում է նաև դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակցի ձայնը, ով նախ հարցնում է՝ «կարող է նրան օգնել», իսկ հետո հրամայում է «պառկել գետնին»: Այս պահին մեկ այլ ոստիկան ասում է՝ «մեզ կրակմարիչ է պետք, ոչ թե ատրճանակ»:
Տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում։ Բուշնելի ինքնության մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցու բերման ենթարկելու կադրերը
Սոցցանցերում հայտնվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլի Մոսկվայում ձերբակալության կադրերը։ Հիշեցնենք, որ Մոսկվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական զորքերը դուրս կբերվե՞ն. հարց ԱԳ փոխնախարարին
Մեր տարբեր գործընթացները մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում ռուսական գործընկերների հետ, որոնք տեղի են ունենում հատկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական հեռուստաալիքը Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնս է հրապարակել
Ադրբեջանական AzTV-ն տեսանյութի անոնս է հրապարակել, ըստ որի` հարցազրույց է իրականացրել բանտում գտնվող Արցախի նախկին նախագ...
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...