Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի հիմք դառնալ. Սլովակիայի վարչապետ
Սլովակիայի վարչապետը կարծում է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հիմք դառնալ Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման համար։
«Ես անձամբ սա եմ համարում Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման հիմքը։ Ցնցող է, որ չկա խաղաղության ծրագիր, որ ԵՄ-ն չի օգտագործում իր ողջ կշիռը անհապաղ զինադադար ապահովելու համար, որ միակ ծրագիրը սլավոնների փոխադարձ սպանությանն աջակցելն է»,- ասել է Ֆիցոն։
Նաև, Սլովակիայի վարչապետի խոսքով, Արևմուտքը փորձել է «ծնկի բերել Ռուսաստանին»՝ աջակցելով Ուկրաինային։ «Ռուսաստանը ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսապես ծնկի է եկել: 2023 թվականին նա հակամարտությունից ավելի շատ տարածք է ստացել, քան Ուկրաինան և իր ռազմական արտադրությունը հարմարեցրել է նոր պայմաններին։ Այս հակամարտությունը սկսվել է դեռևս 2014 թվականին՝ ուկրաինացի նեոնացիստների անկարգություններով»,- ընդգծել է Ֆիցոն:
Նմանատիպ հոդվածներ
Այն լուրը, որ Ֆրանսիան արբանյակային տվյալներ կփոխանցի Հայաստանին չի համապատասխանում իրականությանը
Ֆրանսիան արբանյակային տվյալներ կփոխանցի Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում է Հայական ժամանակը` հղում անելով ֆրանսիական լ...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման մասին հայտարարությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ...
ՀԱՊԿ-ն անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար
ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի ՀՀ նկատմամբ իր պարտականությունները, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում, և այդ դիրքորոշ...
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույ...