Կոնգրեսականների մեծ մասը պատրաստ է հաստատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը․ Սպիտակ տուն
Ամերիկացի կոնգրեսականների մեծամասնությունը պատրաստ է հաստատել Ուկրաինայի ֆինանսավորման մասին օրինագիծը, եթե Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը դնի այն քվեարկության, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Իրականությունն այն է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն օր հաղթում է, երբ Ուկրաինան չի ստանում իրեն անհրաժեշտ ռեսուրսները, և Ուկրաինան տուժում է: Ներկայացուցիչների պալատում կա վստահ երկկուսակցական մեծամասնություն, որը պատրաստ է ընդունել այս օրինագիծը, եթե այն դրվի քվեարկության, և այդպիսի որոշումը կարող է կայացնել մեկ մարդ»,-ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։
Սպիտակ տունը քննադատում է հանրապետական Ջոնսոնին այն բանի համար, որ նա Ներկայացուցիչների պալատն ուղարկել է երկշաբաթյա արձակուրդի մինչև փետրվարի վերջ՝ Ուկրաինային տրամադրվող 60 միլիարդ դոլարի օգնությունն արագ քվեարկելության դնելու փոխարեն:
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցները հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցների՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայ...
Ո՞վ է ցանկանում ՀՀ-ում բացել ամենամեծ սուպերմարկետների ցանցը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա...
Առաջնագծում իրավիճակը բարդ է, կարող է տարածքներ կորցնենք, բայց ավելի կարևոր է մարդկանց չկորցնելը
Առաջնագծում իրավիճակը բարդ է Ուկրաինայի զինված ուժերի համար, Կիևը կարող է կորցնել ավելի շատ տարածքներ, ասել է Ուկրաինայի...
«Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կբարձրացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի բեռնաշրջանառությունը. Թուրք նախարար
«Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կբարձրացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի բեռնաշրջանառությունը:Ինչպես հաղորդում է ԱՊ...