Գարիկ Գալեյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. MediaHub
Գարիկ Գալեյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին MediaHub-ին հայտնել է նրա կինը՝ Աստղ Գալեյանը:
Նրա խոսքով, Գալեյանը միացված է հատուկ սարքավորումներին, արվում է ամեն անհրաժեշտը, որպեսզի վիճակը թեթևանա ու կայունանա:
«Վաղը առավոտյան հավանական է կոնսիլիում կլինի, բժիշկները կորոշեն՝ ինչ պետք է անեն»,- ասել է նա՝ ավելացնելով, որ վաղը առավոտյան պարզ կլինի՝ հնարավոր է արդեն սիրտը ստենտավորել, թե դեռ առողջական վիճակը թույլ չի տալիս:
Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ՝ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մահացած զինծառայող Ավագ Զաքարյանը Արարատ գյուղից էր, տան կրտսեր զավակը
Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հ...
Գարիկ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է «...
ՆԳՆ-ն՝ 00 oo 000 համարանիշը 300.000 դոլարով վաճառվելու լուրերի մասին
Տարածվող լուրերը, թե 00 oo 000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը...
Մայիսի 1–ից ուժի մեջ կմտնի վարորդների տուգանքները «մեղմող» օրենքը
ԱԺ-ն ընդունեց վարչական իրավախախտումների մասին օրենքում փփոփոխությունների նախագիծը, որով վարորդների տուգանքների համար զեղ...