Քաղաքականություն

Ուկրաինայում խաղաղության գաղտնի սցենարներ կան

Ուկրաինայում խաղաղության գաղտնի սցենարներ կան
Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու շուրջ 10 խաղաղ ծրագիր կա, որոնցից վեցը կամ յոթը հրապարակային են, բայց մնացածը դեռ գաղտնի են, հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը ՄԱԿ-ի…

Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու շուրջ 10 խաղաղ ծրագիր կա, որոնցից վեցը կամ յոթը հրապարակային են, բայց մնացածը դեռ գաղտնի են, հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացիկ նստաշրջանի նիստում։


Նա հավելել է, որ Բեռնը կցանկանար խաղաղության կոնֆերանս կազմակերպել Ուկրաինայի վերաբերյալ, որի նպատակը կլինի ներկայացնել և վերլուծել առաջարկված գաղափարները, որոնք կարող են քայլ առ քայլ մոտեցնել ռազմական գործողությունների ավարտը։


«Ընդհանուր առմամբ կա մոտ 10 խաղաղության ծրագիր։ Մենք, բնականաբար, խոսում ենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` 10 կետից բաղկացած խաղաղության ծրագրի մասին, սակայն իրականում կան վեց կամ յոթ պլաններ, որոնք հրապարակային են, իսկ մյուսները դեռ գաղտնի են», - ասել է դիվանագետը։

Նմանատիպ հոդվածներ

Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին

Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250