Ուկրաինայի նախագահ Զելենսկին առաջիկայում կժամանի Հայաստան. Factor.am
Factor TV-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան։
Լրատվականի աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան այս պահին պատրաստվում է, սակայն այցի ժամկետը վերջնականապես հաստատված չէ։
Ուկրաինական կողմի հետ ժամկետի մասին բանակցություն է ընթանում։ Սպասվում է, որ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում կլինի մարտ ամսին։ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերին այսօր չի հերքել Factor TV-ի այս տեղեկությունը։ Նրան նախ հարց է տրվել՝ ռուս-ուկրաինական պատերազմի հավանական ազդեցության մասին Հարավային Կովկասում, որին դիվանագետը պատասխանել է․ «Իրականում այս պահին շատ բան կա ասելու, բայց դեռևս չեմ կարող ոչինչ ասել։
Մի քանի օր հետո դուք ինքներդ կլսեք նորություններ, կիմանաք, թե ինչ է կատարվելու։ Ես իմ կողմից կասեմ, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել Հայաստանին։ Փակագծերը չբացելով․․․ կտեսնեք մի քանի օր անց։ Ամեն դեպքում, մեր երկիրը կանի ամեն ինչ՝ տարածաշրջանի կարգավորման, կայունացման համար»։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք նա ակնարկում է Ուկրաինայի նախագահի հավանական այցը, Լոբաչ Վալերին պատասխանել է․ «Ես կարող եմ միայն այն ասել, որ գարունը շատ պոզիտիվ իրադարձություններ կբերի Հայաստանին»։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցները հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցների՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայ...
Ո՞վ է ցանկանում ՀՀ-ում բացել ամենամեծ սուպերմարկետների ցանցը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ France 24 հեռուստաընկերությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը Ամբողջական
Առաջնագծում իրավիճակը բարդ է, կարող է տարածքներ կորցնենք, բայց ավելի կարևոր է մարդկանց չկորցնելը
Առաջնագծում իրավիճակը բարդ է Ուկրաինայի զինված ուժերի համար, Կիևը կարող է կորցնել ավելի շատ տարածքներ, ասել է Ուկրաինայի...