ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բնաշխարհը վայելելով ոտ-ոտ հասեք Երևան․ Փաշինյանը՝ արտագնա աշխատողներին և շոու-բիզնեսին հարկելու մասին
Շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է վճարեն հարկերը: Այս մասին Կառավարութնան նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ չվճարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվություն պետք է կրեն:
«Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանից են գնում, չէ՞, այդ օդանավակայանի ճանապարհը ո՞վ է կառուցում, կառուցվում է վճարված հարկերի միջոցով, բա որ Հայաստանում աշխատողները ասեն՝ մի րոպե, մենք ինչի պետք է վճարենք, որպեսզի ճանապարհ կառուցվի այն մարդկանց համար, որոնք գնում են արտագնա աշխատանքի, ինչի պետք է մեր հաշվին գնան, թող հարկ վճարեն ու գնան։ Ասում են՝ գնացել ենք Լոս Անջելեսում համերգ ենք տվել: Որտեղի՞ց եք մեկնել, ի՞նչ ճանապարհով եք գնացել: Ուրեմն Հայաստանում հարկ վճարածների հաշվին կառուցված ճանապարհից մի՛ օգտվեք: Ճանապարհի կողքի ճանապարհներից եղեգները հնձեք ու այդպես հասեք օդանավակայան: Կոշի՞կն է մենակ մաշվում, ճանապարհն էլ է մաշվում։ Էս ի՞նչ վերաբերմուքն է։ Կամ Զանգուի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ հասեք Երևան»,- հայտարարեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցու բերման ենթարկելու կադրերը
Սոցցանցերում հայտնվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլի Մոսկվայում ձերբակալության կադրերը։Հիշեցնենք, որ Մո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական զորքերը դուրս կբերվե՞ն. հարց ԱԳ փոխնախարարին
Մեր տարբեր գործընթացները մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում ռուսական գործընկերների հետ, որոնք տեղի են ունենում հատկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք գիտենք, թե կոնկրետ ինչի պատճառով է Պուտինը սպանել Ալեքսեյին․ Նավալնիի կին
Ես կշարունակեմ Ալեքսեյ Նավալնիի գործը: Այս մասին տեսաուղերձում հայտարարել նրա կինը՝ Յուլիա Նավալնայան, որը հր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընթանում է Փաշինյանի, Ալիևի և Շոլցի հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։«Մյունխենի ան...