Ռուսական ո՞ր բանկերն են հայտնվել ԱՄՆ նոր պատժամիջոցների ցանկում

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Ավանգարդ», «Ռոստֆինանսբանկ», «Չելինդբանկ» բանկերի և «Միր» ազգային վճարային համակարգի օպերատորի դեմ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության փաստաթղթում։

«Պատժամիջոցների ցանկում՝ Ավանգարդ, Ռոստֆինանսբանկ, Չելինդբանկ, Մոդուլբանկ, Դատաբանկ, Բիստրոբանկ: Նաև՝ JSC National Payment Card System, որը հանդիսանում է Mir վճարային համակարգի օպերատորը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պատժամիջոցների են ենթարկվել ևս 93 ընկերություններ։ Նշվում է, որ նրանցից 63-ը ռուսական են, 8-ը՝ Չինաստանի, 16-ը՝ Թուրքիային։ Սահմանափակումներ են մտցվել նաև ԱՄԷ-ի, Ղրղզստանի, Հնդկաստանի և Հարավային Կորեայի կազմակերպությունների նկատմամբ։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ երկիրը 500 նոր պատժամիջոցներ կսահմանի։ Սահմանափակումների ընդլայնումը նա կապում էր Ալեքսեյ Նավալնիի մահվան և Ուկրաինայում հատուկ գործողության հետ։

Քաղաքականություն