Արցախի նախագահը ճակատագրական որոշումն ուղարկել է Նիկոլ Փաշինյանին. նոր զարգացումներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի և նրա շրջապատի նկատմամբ սկսված իշխանական արշավն իր արմատներն ունի:
«Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից պարզել է, որ 2023 թվականի աշխատանքային վերջին օրերին Սամվել Շահրամանյանը Նիկոլ Փաշինյանին է ուղարկել Արցախի Հանրապետության լուծարման փաստաթուղթը չեղարկելու որոշումը՝ այդպիսով հայտարարելով, որ Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի: Լուրի հավաստիությունը ճշտելու համար լրատվականը կապ է հաստատել նաեւ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն վերջինս Նիկոլ Փաշինյանի հետ Փարիզ գործուղումների էր, զանգերին չի պատասխանել։
Բնականաբար, Սամվել Շահրամանյանի կայացրած որոշումը եւ դրա ուղարկելու քայլը վրդովեցրել է Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմակիցներին: Նրանք համարում են, որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով եւ հանձնելով՝ կարող են փրկել Հայաստանի Հանրապետության 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը, սակայն դա էլ չի հաջողվում: Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է տարածքային նոր պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ՝ 8 գյուղեր, անկլավային այլ տարածքներ, ինչպես նաեւ 2021թ.-ից օկուպացված է պահում Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներից Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք: Այսինքն՝ Արցախը զոհաբերելով՝ Հայաստանը ոչինչ չի շահել, այլ կորցրել է:
Հրահանգված է Արցախի նախագահի շուրջ հնարավորինս սեղմել օղակը, եւ առաջիկայում տարբեր թիրախավորումների ականատես կլինենք»։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցները հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցների՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայ...
Ո՞վ է ցանկանում ՀՀ-ում բացել ամենամեծ սուպերմարկետների ցանցը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ France 24 հեռուստաընկերությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը Ամբողջական
Առաջնագծում իրավիճակը բարդ է, կարող է տարածքներ կորցնենք, բայց ավելի կարևոր է մարդկանց չկորցնելը
Առաջնագծում իրավիճակը բարդ է Ուկրաինայի զինված ուժերի համար, Կիևը կարող է կորցնել ավելի շատ տարածքներ, ասել է Ուկրաինայի...