Ադրբեջանն աղմկում է մեր ցանկացած ռազմատեխնիկական նոր պայմանագրի դեպքում, բայց միլիարդների զենք է գնում․ Փաշինյան
Ադրբեջանը ամեն անգամ աղմուկ է բարձրացնում ռազմատեխնիկական ոլորտում մեր ցանկացած նոր պայմանագրի դեպքում, բայց չի ասում իր միլիարդավոր դոլարների զենքի գնումների մասին, սա կարևոր փաստ է։ Այս մասին France24-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ ձեռք բերած զենքի վերաբերյալ Ադրբեջանի մեղադրական հայտարարությունների մասին։
«Ինչո՞ւ է Ադրբեջանը մտահոգված Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներով այն դեպքում, երբ նա օկուպացված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքները, այն դեպքում, երբ մենք առաջարկում ենք վերջնականապես սահմանազատել մեր սահմանները և հայելային տարբերակով դուրս բերել զորքերը։ Մենք փոխադարձաբար հետ կքաշեինք մեր զորքերը սահմանից, ինչը կարող էր քայլ լինել դեպի խաղաղություն»,- ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
ՌԴ սահմանապահներն անմիջական դեր են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում․ Կոպիրկին
Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ Այս մասին Sputn...
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին
ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին ա...